Ոգելից խմիչքը ուղեղը վնասում է 6 րոպեի ընթացքում
Գերմանացի գիտնականներն առաջին անգամ հաշվարկել են մարդու ուղեղ ալկոհոլի ներթափանցման արագությունը: Պարզվում է, որ ոգելից խմիչքը ուղեղը վնասում է ընդամենը 6 րոպեի ընթացքում: Այս մասին տեղեկացնում է “Telegraph”-ը:
Հեյդելբերգի համալսարանի հետազոտողները փորձ են անցկացրել, որի ընթացքում 8 տղամարդու եւ 7 կնոջ տվել են որոշակի քանակությամբ ոգելից խմիչք, եւ ապա հետազոտել նրանց ուղեղը: Պարզվել է, որ ուղեղի բջիջներում առաջին փոփոխությունները տեղի են ունենում ոգելից խմիչքը օգտագործելուց 6 րոպե անց:
Փորձի նախաձեռնողներից մեկը` նյարդաբան Արմինը Բիլլերն ասում է, որ ալկոհոլը նվազեցնում է քիմիական նյութերի քանակը, որոնք սովորաբար պաշտպանում են ուղեղի բջիջները:
Գիտնականներից մեկը նշում է, որ ալկոհոլի ազդեցության տակ ուղեղի բջիջների փոփոխությունները որևէ կերպ կախված չեն սեռից, իսկ վերականգնողական գործընթացներն ուղեղում սկսում են բավականին կարճ ժամանակահատվածում, եթե մարդն ալկոհոլ չի օգտագործում պարբերաբար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել