HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հատուկ մրցանակ` Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի կողմից

Բրիտանական խորհուրդը և Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնը համագործակցում են Բրիտանական խորհրդի «Ժամանակակից Բրիտանիա» ծրագրի շրջանակում` նպատակ ունենալով ներկայացնել Մեծ Բրիտանիայի ժամանակակից կինոարվեստը Հայաստանում և աջակցել միջմշակութային կապերի զարգացմանը: Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը հատուկ մրցանակ է սահմանել «Հայկական համայնապատկեր» համահայկական մրցույթի` լավագույն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգի շրջանակում: Հաղթող կինոռեժիսորը Բրիտանական խորհրդի աջակցությամբ իր ֆիլմը կներկայացնի Encounters միջազգային կինոփառատոնին: Կարճամետրաժ ֆիլմերի հեղինակավոր այս փառատոնն անցկացվելու է Միացյալ Թագավորության Բրիստոլ քաղաքում նոյեմբերի 16-ից - 21-ը: Փառատոնը կազմակերպվում է 16-րդ անգամ և իր շուրջն է համախմբելու տասնյակ երկրների կինոգործիչներին: Encounters միջազգային կինոփառատոնին մասնակցությունը բացառիկ հնարավորություն է ներկայանալ միջազգային շուկայում և արժանանալ մասնագետների ուշադրությանը: Կինոռեժիսորներին սատարելուց զատ Բրիտանական խորհուրդը Ոսկե ծիրան     կինոփառատոնի մրցութային ծրագրում ներկայացնում է լիամետրաժ “She, a Chinese” («Նա` չինուհին» ռեժ. Սյալոու Գո) ֆիլմը: Այն պատմում է երիտասարդ կնոջ մասին, որը հարազատ, բայց միօրինակ գյուղից տեղափոխվում է մեծ քաղաք: Ի՞նչ  է սպասվում երիտասարդ կնոջը մեծ քաղաքում: Ֆիլմը հուզիչ պատմությունը է սիրո և պայքարի մասին: Ոչ մրցութային ցուցադրությամբ Ոսկե ծիրան կինոփառատոնի շրջանակում Բրիտանական խորհուրդը կինոդիտողներին է ներկայացնում նաև կարճամետրաժ 6 ֆիլմ: Հուզիչ և պարզ մարդկային պատմությունների միջոցով  կինոռեժիսորները ներկայացնում են ժամանակակից Մեծ Բրիտանիայի քաղաքացիների առօրյան` խնդիրներով և հոգսերով:
  • “On the run with Abdul”  2009 թ., 23 րոպե, ռեժ. Ջեյմս Նյուտոն, Դեյվիդ Լալե,Կրիստիան Հով («Փախուստի մեջ Աբդուլի հետ»)
  • “I-do-air” 2009 թ., 7 րոպե, ռեժ. Մարտինա Ամատի («Ես շնչում եմ»՚)
  • “Leaving” 2009 թ., 7 րոպե, ռեժ. Ռիչարդ Փենֆոլդ, Սամ Հիռն («Ընդմիշտ հեռանալով»)
  • “Washdays” 2009թ., 11 րոպե, ռեժ. Սայմոն Նիլ  («Լվացքի օրերը»)
  • “Christmas with dad” 2008 թ., 12 րոպե, ռեժ. Քոնոր ՄքՔորմաք («Սուրբ ծնունդը հայրիկի հետ»)
  • “Love you more” 2007թ., 15րոպե, ռեժ. Սեմ Տեյլոր-Վուդ («Քեզ ավելի շատ եմ սիրում»)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter