HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թերություններից մեկը տարածքների ոռոգման համակարգի բացակայությունն է

Մի քանի օրից վերջապես շահագործման կհանձնվի Գյումրու Մուշ–2 թաղամասում կառուցված բազմաբնակարանային շենքերը` նախատեսված երկրաշարժից անօթևան 1056 ընտանիքների համար: Նորակառույց թաղամասում կատարված շինարարական աշխատանքների որակին ծանոթանալու նպատակով «Շիրակ կենտրոնի» ներկայացուցիչները այսօր այցելեցին թաղամաս, ուր դիտարկեցին մի շարք շենքերի  բնակարաններում կատարված ներքին հարդարման աշխատանքները: Մեր դիտարկումներով, թեև կատարված աշխատանքների որակը հեռու է գերազանց լինելուց, սակայն բնակվելու համար կարելի է համարել տանելի: Անշուշտ, պատկերը պարզապես սարսափելի կլիներ, եթե անցած տարվա դեկտեմբերին շինհրապարակ այցելած ՀՀ նախագահի կարգադրությամբ չվերանորոգվեին և չկահավորվեին նորակառույց բնակարանները: Կարծում ենք` գոնե ապագայի համար պետք է դասեր քաղեն ինչպես շինարարությունը իրականացնող «Գլենդել Հիլզ» ՓԲԸ–ն, այնպես էլ  մեր բարձրաստիճան պաշտոնյաները և նման մեծ ծավալ ունեցող շինհրապարակներ իրենց այցելությունները կազմակերպեն ոչ թե շինաշխատանքների ավարտին, այլ ընթացքում, շինարարության որակին էլ ուշադրություն դարձնեն ի սկզբանե: Ուզում ենք հատուկ շեշտել, որ նորակառույց թաղամասի ամենամեծ թերություններից մեկն էլ կանաչ տարածքների ոռոգման համակարգի բացակայությունն է: Լուսանկարները՝ www.shirakcentre.org կայքի-ի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter