HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բազե-2010» երիտասարդական հավաքը կանցկացվի օգոստոսի 23-28-ը

Հաստատվել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի 2010 թ. ծրագրերը և բյուջեն Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Օրակարգի առաջին հարցով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ա. Տեր-Հովակիմյանը հանդես է եկել զեկույցով հիմնադրամի 2010 թ. նախատեսվող ծրագրերի վերաբերյալ և ներկայացրել հիմնադրամի 2010 թ. գործունեության ծրագրային հիմնական ուղղությունները։ Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է հիմնադրամի 2010 թ. գործունեության հիմնական ուղղությունների ներքո նախատեսվող ծրագրերը։ Խորհրդի անդամների ուշադրությանն են ներկայացվել հիմնադրամի 2010 թ. բյուջեն և հիմնադրամի կառավարման մարմնի հաստիքացուցակը, որոնք ևս հաստատվել են հոգաբարձուների խորհրդի կողմից։ Հիմնադրամի գործադիր տնօրենը տեղեկացրել է, որ 2010 թ. օգոստոսի 23-28-ը անցկացվելու է «Բազե-2010» երիտասարդական հավաքը և վարչապետին հրավիրել է մասնակցելու բացման արարողությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter