HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կստեղծվի «Հայ երիտասարդ մտածողներ» ընթերցասերների ակումբ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տեղեկացնում է, որ հիմնադրամի «Բազե» ակումբն «Ակտիվ երիտասարդ քաղաքացիներ նախաձեռնություն» հասարակական կազմակերպության, Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի հետ համատեղ նախատեսում է ստեղծել «Հայ երիտասարդ մտածողներ» ընթերցասերների ակումբ:

Ընթերցասերների ակումբի նպատակն է ստեղծել դաշտ, որտեղ երիտասարդները կարող են հանդիպել, քննարկել և վերլուծել հայ, համաշխարհային դասականների, ժամանակակից գրողների աշխատանքները` զարգացնելով վերլուծական մտածողությունը, բանակցային հմտությունները:

Ակումբի անդամներին սպասվում են հետաքրքիր հանդիպումներ, յուրօրինակ և բուռն քննարկումներ: 


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter