HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

«Վաղը մենք ջուր ենք գնելու, իսկ ու՞ր է նայում 4-րդ իշխանությունը» «Մի ժամանակ, երբ մեքն վարկեր էինք վերցնում, խորհրդատվական ծախսեր էինք նախատեսում, որ ֆրանսիացին, գերմանացին գա մեզ խորհուրդ տա` ինչպես ջրի համակարգը կառավարենք: Այսօր, երբ համակարգը հանձնել ենք ֆրանսիացուն, նորից վարկ ենք բերում, նորից մեջը խորհրդատվական ծախսեր են խցկում, ես հարցնում եմ` դրանք ումի՞ց պետք է խորհուրդ հարցնեն, երևի այլմոլորակայիններից: Պղտոր ջրում ձուկ են որսում, ես ասացի` տվեք, թող ՀՀՇ-ի Գևորիկը կառավարի, առվով այդ ջուրը ավելի շատ կգա-կհասնի Երևան, առվով, առանց համակարգը ղեկավարելու, քան տվել ենք այդ ֆրանսիացի օպերատորներին: Իրենց երկրում եթե նրանք կառավարեին այնպես, ինչպես կառավարում են Հայաստանում, իրենց երկրում սրանց գլուխները գիլիոտինի տակ կդնեին«,- «Առավոտ»-ի հետ զրույցում, ներկայացնելով գյուղատնտեսության մի շարք խնդիրներ, ասաց ԱԺ անկախ պատգամավոր Լյովա Խաչատրյանը: 2 բաջի արևելյան շուկայում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից արդեն 2 օր է չեն պատասախանում  մեր հարցին, թե արդյոք պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայաստանյան այցի ընթացքում ՀՀ իշխանությունների հետ քննարկել է Մարտի 1-ի և մասնավորապես քաղբանտարկյլաների հարցերը, որոնք տեղ են գտել պետքարտուղարության մարդու իրավունքների վերջին տարեկան զեկույցում: Եթե Քլինթոնը ՀՀ իշխանությունների հետ ոչինչ չի խոսել իր տարեկան զեկույցում նշված այս խնդրի մասին, դա, թերևս, նշանակում է մի բան` Միացյալ Նահանգների ղեկավարությունն իր զեկույցները կազմում է հետագայում բռնապետական իշխանությունների հետ բանակցություններում դրանք «խուրդելու» համար: Ու քանի որ ստացվում է, որ ԱՄն ղեկավարությունն աչք է փակում Հայաստանում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների վրա, կարելի է եզրակացնել, որ տիկին Քլինթոնին հաջողվել է պետքարտուղարության տարեկան զեկույցը Երևան Բաղրամյան 26-ում նորմալ գնով «խուրդել»: Տվյալ դեպքում «ապրանքը» կարող է լինել միայն Հայաստանի զիջողականությունը ղարաբաղյան և հայ-թուրքական հարցերում: Թունավոր բիզնես Բանից պարզվում է` Ուզբեկստանից ներկրվող «Անտիգյուրզին» հակաթույնի մեկ չափաբաժինը Հայաստանում արժե 72 հազար դրամ, իսկ Ռուսաստանում` հազար ռուբլի (մոտ 13 հազար դրամ): «ՉԻ»- Այս տարի Հայաստանում օձերն իսկապես աննախադեպ են աշխուժացել, և գյուրզայի խայթոցից  արդեն երեք մարդ է մահացել, ընդ որում` կասկածներ կան, որ բժիշկները պարզապես «ափսոսել են» և հակաթույն չեն ներարկել տուժածներին: Հիմա ահա պարզվում է, որ դա նույնպես կարգին բիզնես է, որով զբաղվողները (հակաթույնի ներկրման մասին է խոսքը) մեկին մեկ շահույթ են ստանում: հասկանալի է, որ տվյալ դեպքում տրանսպորտային ծախսերի մասին խոսք լինել չի կարող, հետևաբար  գործ ունենք սովորական «հայկական»  ագահության հետ: Հետաքրքիր է` ո՞վ էներկրում այդ դեղամիջոցը և 6-7 անգամ թանկ գներով «սաղացնում» առողջապահության նախարարության վրա: Լարծում ենք` արժե զբաղվել այդ բիզնեսով: Թուրքական խաղեր Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը դիմել է կարսի եւ Իգդիրի նահանգապետարաններին` պահանջելով ներկայացնել Հայաստանի հետ սահմանի բացման դեպքում նախապատրաստական աշխատանքների մոտավոր ժամկետը: Կարսի եւ Իգդիրի նահանգապետարաններից պահանջվում է հայտնել, թե որքան ժամանակ կպահանջվի երկու երկրների միջեւ սահմանի բացման համար, եթե նման որոշում ընդունվի, եւ որքան կտեւի հաղորդակցությունների վերականգնումը: Գազատարը վաճառում են Վրաստանի խորհրդարանը հավանություն է տվել ռուսական գազը Վրաստանի տարածքով Հայաստան տեղափոխող մագիստրալ գազատարի վաճառքի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը: Քվեարկության ժամանակ «կողմ» է քվեարկել 88 պատգամավոր, «դեմ»` 5: Ըստ Վրաստանի ընդդիմության` տվյալ օբյեկտը պետք է մնա որպես պետական սեփականություն, քանի որ որպես գնորդ կարող են հայտնվել ռուսական ընկերություններ, որոնք «էներգետիկ եւ տնտեսական սպառնալիք են ներկայացնում Վրաստանին»: 55 միլիոնը գցեց ջուրը Թերթի տեղեկություններով` իշխանական կաբինետներում լրջորեն քննարկվում է ՀՀ վարչական դատարանի եւ մասնավորապես նրա նախագահ Տիգրան Մոկուչյանի հարցը: Բանն այն է, որ վարչական դատարանը, որը քննում է պետական կառույցների դեմ ուղղված հայցեր, տարբեր գործերով բավարարել է մի շարք պահանջներ, որոնց արդյունքում չեղյալ են համարվել տարբեր ակտեր եւ որոշումներ, որոնցով տույժեր եւ տուգանքներ են սահմանված եղել: Ընդհանուր թվով` դատարանը չեղյալ է համարել 55 մլն դրամի պարտավորություններ, որոնք պետք է տարբեր կազմակերպությունների եւ անձանց կողմից վճարվեին պետությանը: դրանց մեջ են մտնում հարկային, մաքսային վճարներ, ժամկետնանց պարտավորությունների դիմաց պետական մուծումներ: Որոշ պաշտոնյաներ սա գնահատում են որպես վնասարարություն, որը «Մուկուչյանը պատճառել է պետությանը»: Սակայն դատական համակարգում հակառակ կարծիքի են` վստահ են, որ կարելի է 10 անգամ ավելի շատ հայցեր բավարարել, քանի որ դրանցում մեծ թիվ են կազմում հապճեպ սխալներով կազմված եւ անօրինական տույժերը: Բայց փաստ է, որ 55 մլն դրամ պակաս է մտնելու պետբյուջե:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter