HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամոնիակի արտահոսք «Թամարա Ֆրուտ»-ում

Ազգային անվտանգության ծառայությունից Փրկարար ծառայությանը նախօրեին` ժամը 17:17-ին, ահազանգել են, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում գտնվող «Թամարա Ֆրուտ» ՍՊԸ-ի արտադրամասերից մեկում ամոնիակի բալոն է պայթել: Պարզվել է, որ ամոնիակի արտահոսք (մոտ 60-70 կգ) տեղի է ունեցել ամոնիակի մղման պոմպի եւ խողովակաշարի միացման հատվածի ներդիրի վնասվածքի հետեւանքով: Հրշեջ-փրկարարների կողմից իրականացվել է ջրային վարագույրի միջոցով ամոնիակի տարածման կանխում, իսկ «Թամարա Ֆրուտ» ՍՊԸ-ի վթարավերականգնողական խմբի կողմից` ամոնիակի արտահոսքի դադարեցում եւ վնասված ներդիրի փոխարինում: Տուժածներ չկան»,- տեղեկացնում է Փրկարար ծառայության մամլո գրասենյակից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter