Ավազակային հարձակում Գրիբոյեդով գյուղում
Այսօր` ժամը 01:20-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի բնակիչ, 1948 թ. ծնված Գասպար Յ.-ի նկատմամբ ավազակային հարձակում է կատարվել: Մեկնած օպերատիվ խմբին Գասպար Յ.-ն հաղորդել է, որ նույն օրը` ժամը 00.30-ից 01.00-ն ընկած ժամանակահատվածում, դիմակավորված 4 անձինք, որոնցից մեկի ձեռքին եղել է ատրճանակ, իսկ մյուսի ձեռքին` փայտե մահակ, բաց դռնից մուտք են գործել իրենց տուն, ծեծի են ենթարկել իրեն ու գումար պահանջել:
Սակայն դիմակավորվածները տեսնելով, որ Գասպար Յ.-ի դուստրը` 1989 թ. ծնված Սվետլանա Յ.-ն, հեռախոսով զանգահարել ու օգնություն է կանչել, դիմել են փախուստի` իրենց հետ տանելով Սվետլանա Յ.-նի «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսը:
«Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում են ոստիկանության մամլո ծառայությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել