HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդիպում միջազգային համագործակցության պատասխանատուների հետ

Այսօր ԱԳՆ-ում անցկացվել է ՀՀ գործադիր իշխանության մարմինների արտաքին կապերի եւ միջազգային համագործակցության պատասխանատու պաշտոնյաների համար հանդիպում` «ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններ եւ ընթացիկ հարցեր» խորագրով: Հանդիպումը Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների ներկայացմամբ բացել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ինչպես հայտնում են ԱԳՆ մամլո ծառայությունից, իր խոսքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարեւորել է պետական իշխանության մարմինների կողմից իրականացվող արտաքին կապերի եւ միջազգային համագործակցության համակարգումը` որպես երկրի նախագահի կողմից իրականացվող միասնական արտաքին քաղաքականության ապահովման գրավական: Անցկացվող հանդիպման հիմնական նպատակն էր գործադիր իշխանության մարմիններին իրազեկելը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնայնությունների վերաբերյալ: Հանդիպման ընթացքում թեմատիկ զեկույցներով հանդես են եկել նաեւ ԱԳ նախարարի տեղակալներ Արման Կիրակոսյանը, Շավարշ Քոչարյանը, Կարինե Ղազինյանը եւ նախարարության գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter