HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր մարզպետ, լիազորություններ եւ թույլտվություն

Մարզպետը` Վայոց Ձորին, լիազորությունները` Երեւանի քաղաքապետին, թույլտվությունը` դատապարտյալներին Այսօրվա նիստում կառավարությունը որոշել է Սերգեյ Բագրատյանին նշանակել Վայոց ձորի մարզպետ։ Մեկ այլ որոշմամբ էլ գործադիրը Երևանի քաղաքապետին տրվել է Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչների հետ կնքված 115 պայմանագրերից 34-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու լիազորություն։ Գործադիրը հավանություն է տվել նաեւ «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որով նախատեսվում է ազատազրկման դատապարտված անձին թույլատրել հանդես գալ որպես դոնոր, երբ ռեցիպիենտը վերջինիս մերձավոր ազգականն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter