Պոնի ձիուկի գտնվելու վայրը դեռեւս անհայտ է
Արարատ Մանուկյանը, Նարեկ Իշխանյանը եւ «Ծո» մականունով մի երիտասարդ Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող «Մանկական» զբոսայգու տարածքից, նախնական համաձայնության գալով, հունիսի 12-ին` ժամը 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում, գաղտնի հափշտակել են պոնի ցեղատեսակի սպիտակ գույնի ձի՝ տիրոջը պատճառելով 3000 դոլարի նյութական վնաս։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվության վարչությունից` մանրամասնելով, որ Նարեկ Իշխանյանն ու Արարատ Մանուկյանն արդեն ձերբակալվել են, իսկ «Ծո»-ի ինքնությունը հայտնի է` Գյումրիի բնակիչ Հմայակ Խաչատրյան:
«Քննության ընթացքում դեռեւս պարզված չէ ձիու գտնվելու վայրը։ Լուսանկարում պատկերված ձիուկի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին, կամ զանգահարել 55-09-32 հեռախոսահամարով»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել