Ադրբեջանցիները գնդակոծել են Արցախի 17 հենակետերը
Այսօր գիշերը և ցերեկը ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Քյուրդլար, Մեհդիլի, Չախրլը, Կորգան, Կարախանբեյլի, Աշաղը Վեյսալի, Կուրապատկինո, Յուսուֆջանլու, Մարզիլի, Շխլար, Բաշ-Քարվենդ, Լևոնարխ, Ջրաբերդ, Չայլու, Թալիշ և Գյուլիստան ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել