HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովիկ Աբրահամյանի կոչը պատգամավորներին

Արիտունցիներին հյուրընկալել սեփական հարկի տակ Ավարտվեց սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի առաջին փուլը: ԱՄՆ-ից, Կանադայից, Եգիպտոսից, Լիբանանից, Լատվիայից, Վրաստանից եւ Ռուսաստանից հայրենիք եկած մասնակիցները ծրագրի վերջին օրն այցելել են Գառնի, Գեղարդ, այնուհետեւ` կապուտաչյա Սեւան: Նախարար Հրանուշ Հակոբյանը, «Արի տուն» ծրագրի մասնակցության հավաստագրեր հանձնելով ծրագրի մասնակիցներին, ասել է. «Սիրելի պատանիներ եւ աղջիկներ, ավարտվեց ծրագիրը եւ ձեզանից յուրաքանչյուրը կրկին վերադառնում է իր երկիրը, իր համայնքը: Հենց այդ պահից սկսվում է Ձեր հինական անելիքը: Դու’ք պետք է լինեք Ձեր Հայաստան-հայրենիքի փոքրիկ դեսպանները եւ Ձեր հայրենի մշակույթի պահապաններն ու ջատագովը այդ երկրներում: Հավատացած եմ, որ ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած 14-օրյա ինտերակտիվ հանգիստը նոր աշխարհայացք եւ ազգային ինքնության գիտակցության բերեց Ձեզ»: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ նշել է, որ Հայաստանն ուժեղ է իր Սփյուռքով եւ անչափ կարեւորել է «Արի տուն» ծրագրի նշանակությունը: Նա կոչ է արել ԱԺ բոլոր պատգամավորներին` իրենց հարկի տակ հյուրընկալելու ապագա «Արի տուն» ծրագրի մասնակիցներին: Կոչն արդեն իսկ իրականություն է դարձրել ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը: Սփյուռքի նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանն առաջին անգամ լինելով ծրագրի մասնակիցն ու հյուրը, ասել է. «Ձեր սիրտն այսուհետ կմնա Հայաստանում, եւ դուք միշտ «ստիպված» կլինեք վերադառնալ Հայրենիք»: Քաղաքապետը հավելել է, որ ինքը եւս իրեն զգում է մի պատանի, ով «Արի տուն» ծրագրով գտնվում է Հայրենքում եւ ունկնդիր է ՀՀ սփյուռքի նախարարի` այսուհետ Հայաստանի դեսպան դառնալու կոչին ու մաղթանքին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter