HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրավեր` հայ երիտասարդ մտավորականներին

Վրանային ճամբար Արցախի ազատագրված տարածքում «Սարդարապատ շարժման» նախաձեռնող խումբը և Արցախում գործող «Ավանդություն» հասարակական կազմակերպությունը հրավիրում են Հայրենիքում և արտերկրում բնակվող հայ երիտասարդներին մասնակցելու մարտիկների արյան գնով ազատագրված Արցախի տարածքում սույն թվականի հուլիսի 20-ից 25-ը կայանալիք վրանային ճամբարին: Ճամբարումը երիտասարդներին հնարավորություն կընձեռի ազատագրված հայրենի հողում լիարժեք հանգստի ու հետաքրքիր ժամանցի համար: Այն կընդգրկի բնության գրկում ամենօրյա արշավներ, զրույցներ Հայաստանի ներկայի, ապագայի և Հայոց պետականության շուրջ: Ճամբարին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են զանգահարել (+374 10) 27-77-83, (+374 10) 52-81-11, (+374 93) 08-04-85, հեռախոսահամարներով կամ գրել հետևյալ էլեկտրոնային հասցեներին` [email protected] <mailto:[email protected]>, [email protected] <mailto:[email protected]>: «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter