HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Նուրիջանյան

«Արտառոց ոչինչ չկա»,- պնդում են մասնագետները

«Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի խոսքով` կանչերի թիվը շատ չի աճել, գրանցվել է փողոցային ուշաթափությունների սովորական ցուցանիշ: «Ուշագնացության ժամանակ էլ խորհորդ է տրվում ջուր շփել դեմքին, շորերը թրջել, եթե հնարավոր է` սառույց դնել պարանոցի եւ գլխի շրջակայքում»:

Կրել թեթեւ բամբակյա հագուստ, ակնոց, գլխարկ կամ հովանոց, օգտագործել շատ հեղուկ` մասնավորապես` ջուր., թան եւ կանաչ թեյ, չչարաշահել կոֆեին պարունակող, ինչպես նաեւ քաղցր  հեղուկներ, զերծ մնալ փափուկ պաղպաղակի, դրսում պատրասվող կամ վաճառվող սննդամթերքի եւ հեղուկների օգտագործումից, եւ աշխատել ժամը 12:00-19:00 ընկած ժամանակահատվածում զերծ մնալ արեւի տակ մնալուց:

Սրանք են հիմնական ցուցումները, որոնք այսօր մամուլի ասուլիսի ժամանակ քաղաքացիներին ուղղեց Առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության համաճարակաբանության բաժնի գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը:

Միաժամանակ, խորհուրդ չի տրվում գնել բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, հատկապես արագ փչացող և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ եւ այլն: Մասնագետը նշում է, որ ոչ մի արտառոց դեպք չի գրանցվել այս շրջանում:

Շոգ եղանակին առավել տարածված աղիքային վարակների եւ շնչառական հիվանդությունների աճ նույնպես չի գրանցվել: Մասնագետները նաեւ խրախուսում են չգտնվել վատ օդափոխվող կամ չօդափոխվող տարածքներում, երեխաներին փակ պատուհաններով ավտոմեքենայում չթողնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter