
2010 թվականի հունիսին 2009 թվականի դեկտեմբերի նկատմամբ Հայաստանի գնաճը կազմել է 4,5 %, պարենային ապրանքների գնաճը` 6,1 %, ոչ պարենային ապրանքներինը` 3 % է, իսկ ծառայության սակագներն աճել են 3,3 %-ով: Այս մասին «Հենարան» մամուլի ակումբում ասաց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Մայիսի նկատմամբ հունիս ամսին Հանրապետությունում արձանագրվել է գնանկում 0,8 %-ով, պարենային ապրանքների գները նվազել են 1,3 %-ոց, ոչ պարենային ապրանքների գները` 0,9 %-ով, իսկ ծառանության սակագներն աճել են 0,1 %-ով:
Նախորդ տարվա հունիսի համեմատ` Հանրապետությունում գնաճը կազմել է 5,8 %:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել