Խորհրդակցություն` պաշտպանության նախարարությունում
Այսօր պաշտպանության նախարարությունում անցկացվել է խորհրդակցություն` նվիրված ՀՀ պաշտպանական բարեփոխումների ընթացիկ խնդիրներին և առաջիկա անելիքներին: Խորհրդակցության ընթացքում, որը վարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, քննարկվել են պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացին և դրա շրջանակներում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր:
Զեկույցներ են ներկայացվել ՀՀ պաշտպանական բարեփոխումների 2010-2015թթ. ծրագրի կատարման վերաբերյալ: ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` եւս մեկ անգամ փաստվել է, որ ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության, զորահավաքային և մարտական պատրաստականության, մարտական հերթապահության ուղղությամբ իրականացված բարեփոխումները, նոր մոտեցումներն ու առաջավոր չափանիշներն արդեն դրական ազդեցություն են ունեցել բանակի մարտունակության որակական բարձրացման վրա:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` պաշտպանության նախարարը հանձնարարականներ է տվել բարեփոխումների ուղղությամբ առաջիկա անելիքների վերաբերյալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել