HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարարը կարեւորել է կանաչ էկոնոմիկայի ներդրումը Հայաստանում

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ընդունել է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Քրիստոֆ Բուվիերին: Հանդիպմանը մասնակցել է նաև բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը: Քննարկվել է «Կանաչ տնտեսության» և «Օրգանական գյուղատնտեսության» զարգացման համար անհրաժեշտ նախադրյալները: Ինչպես հայտնում են ԲՆ մամուլի ծառայությունից, Արամ Հարությունյանը խիստ կարևորել է կանաչ էկոնոմիկայի ներդրումը Հայաստանում և նշել է, թե ակնկալում է ՄԱԿ ԲԾ համապատասխան աջակցությունն ու փորձը: Քրիստոֆ Բուվիերինը պատրաստակամություն է հայտնել աջակցելու այս ծրագրերի իրագործմանը: «Կանաչ էկոնոմիկայի» սկզբունքը ենթադրում է ինչպես էկոլոգիական մաքուր աշխատատեղերի ստեղծում, իրական կայուն տնտեսական աճի ապահովում, այնպես էլ շրջակա միջավայրի աղտոտման, գլոբալ տաքացման, ռեսուրսների աղքատացման և էկոլոգիական դեգրադացիայի կանխարգելում: Հայաստանում ավելի քան 10 տարի ներդրվել և շարունակաբար կատարելագործվում է կանաչ տնտեսության համար անհրաժեշտ  այնպիսի օրենսդրական հիմքեր, ինչպիսիք են բնօգտագործման և բնապահպանական վճարների համակարգը: «Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքը ընդունվել է 2008 թվականին: Բնապահպանության ոլորտում օրգանական գյուղատնտեսության արտադրություն կարող են ծավալել նաև ազգային պարկերի և արգելավայրերի պահպանությունն ու օգտագործումն իրականացնող ՊՈԱԿ-ները` իրենց թույլատրված ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում, մասնավորապես դեղաբույսերի, ուտելի բույսերի, պտուղների, ինչպես նաև սնկերի հավաք և մթերում: Սակայն այս ուղղությամբ աշխատանքներ առայժմ չեն իրականացվել: Բնապահպանության նախարարը և Քրիստոֆ Բուվիերին կարևորել են այս հանդիպումը և որոշել, որ պետք է կազմել մեկ ծրագիր այս երկու ուղղությունները մշակելու և իրագործելու համար: Նախարարը տեղեկացրել է նաև, որ բնապահպանական խնդիրները գտնվում են երկրի նախագահի և կառավարության ուշադրության կենտրոնում, և բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված կլինեն շրջակա միջավայրի բարելավվմանն ու տնտեսության զարգացմանը, նախարարության  կողմից ընդունելի են և իրագործելի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter