HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Մեկնեց Թուրքիա` ապաստան խնդրելու Հյուսիսային պողոտայից իր 5 երեխաների հետ 2004 թ-ին վտարված Մարիամ Գիշյանն այսօր մեկնում է Թուրքիա` այնտեղի իշխանություններից ապաստան խնդրելու: Մարիամ Գիշյանը, որ տարիներ շարունակ բողոքում էր կառավարության շենքի դիմաց, 6 սենյականոց տուն է ունեցել Հյուսիսային պողոտայի Լալայան փողոցում, սակայն նրա տունը քանդել են` հնարավորություն չտալով սեփականաշնորհել այն: Մարիամին առաջարկել են 20 հազար դոլար, որի հետ վերջինս չի համաձայնել` չնայած համաձայնելու դեպքում էլ չէր կարող Երեւանում տուն գնել: Նշենք, որ Մարիամ Գիշյանը երկրորդ կարգի հաշմանդամ է, իսկ նրա երեխաներից երկուսը հիվանդ են էպիլեպսիայով: Եվ հմայիչ ժպիտը Քլինթոնի… Մինչ Հայաստանում ակտիվորեն քննարկում են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցն ու դրա հետեւանքները, բավական ուշագրավ վերլուծություն է հրապարակել ամերիկյան «STRATFOR» ընկերությունը, որը հայտնի է որպես ԱՄՆ վարչակազմի տեսակետները ոչ պաշտոնապես ներկայացնող հաստատություն: «STRATFOR»-ի հրապարակման մեջ մանրամասն ներկայացվում են Հարավային Կովկասի տարածաշրջանն ու ամերիկյան շահերն այս տարածաշրջանում: Հրապարակման մեջ մանրամասն անդրադարձ կա ԼՂՀ  հակամարտությանը, որում այն ներկայացված է գրեթե 100 տոկոսով Ադրբեջանի շահերից: «Հայաստանը ուժի գործադրման միջոցով վերահսկողություն սահմանեց այդ տարածքի նկատմամբ ԽՍՀՄ փլուզումից հետո: Ադրբեջանի համար ԼՂ-ի վերադարձը, ՄԱԿ-ի բանաձեւի համաձայն, նրա ազգային անվտանգության եւ քաղաքական ռազմավարության հիմնարար բաղադրիչն է»: ԶԼՄ-ների դերը` տեղ հասցնել ցավը Իրավաբան Հրայր Թովմասյանը երեկ հանդես եկավ հերթական պատկերավոր համեմատությամբ. «Լրատվամիջոցները թերեւս հասարակական օրգանիզմ-պետության մեջ կատարում են մոտավորապես այն դերը, ինչ որ նյարդային համակարգը կատարում է կենսաբանական օրգանիզմում: Օրգանիզմում ֆունկցիոնալ խանգարումների դեպքում ցավը նյարդային համակարգի միջոցով է, որ հասցվում է ուղեղին, եւ ուղեղը փորձում է ինչ-որ միջոցներ ձեռնարկել այդ ցավը վերացնելու` դեղ խմելով, վիրակապ դնելով եւ այլն»: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը նկատեց. «Ցավոք, մեր պետության մեջ ուղեղն անմիջապես մի բան է մտածում, թե ոնց բամփի այդ ցավը տեղ հասցնողի գլխին»: Ֆրանսիայի սենատի օրակարգում Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը ներառվել է Ֆրանսիայի Սենատի օրակարգում: Եթե օրենքի նախագիծը հաստատվի, ապա նա, ով Ֆրանսիայի տարածքում կհերքի Հայոց ցեղասպանության եղելության պատմական փաստը, կպատժվի 5 տարի ազատազրկմամբ ու 45 հազար եվրո տուգանք վճարով: Օրինագիծը դեռեւս 2006 թվականի հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության առաջարկով ներկայացվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի օրակարգ, ապա, արժանանալով 110 խորհրդարանականների հավանությանը, ուղարկվել էր Սենատ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter