«Կրայսլերը» բախվել է հրշեջ ծառայության ավտոմեքենային
Երեկ գիշեր` ժամը 3:00-ի սահմաններում, Կոմիտաս-Գրիբոյեդով խաչմերուկում միմյանց են բախվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ ծառայության «Կամազ» մակնիշի 112 ՏՏ 04 համարանիշի և «Կրայսլեր» մակնիշի 22 SU 299 համարանիշի ավտոմեքենանները:
Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի` վթարի վայրում ականատեսները պատմել են, թե ինչպես են իրենք լսել հրշեջ ավտոմեքենայի «սիրենայի» ձայնը, այնուհետև արգելակելու և միմյանց բախվելու` հարվածի ձայնը: «Կրայսլերի» վարորդը, Գ. Շամշյանի տեղեկություններով, 27-ամյա Լեոնիդ Մաթևոսյանն է: Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներ է ստացել, սակայն հրաժարվել է վթարի վայր ժամանած շտապօգնության մեքենայով տեղափոխվել հիվանդանոց:
Դեպի վայր էին մեկնել հրշեջները: Վթարի վայրում աշխատել են նաև Երևանի ճանապարհային ոտիկանության աշխատակիցներն ու հետաքննիչը:
Լուս.` Գ. Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել