
Քիչ առաջ կառավարության նիստերի դահլիճում Հայր Գրիգորի «Հայր մեր» աղոթքով սկսվեց «Ժառանգություն» կուսակցության 6-րդ արտահերթ համագումարը: Համագումարի ընթացքում կընտրվի կուսակցության վարչության նոր կազմ, կլինեն հաշվետվություններ: Վերջում ամփոփիչ ելույթով հանդես կգա Րաֆֆի Հովհաննիսյանը: Կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, ներկայացնելով վարչության հաշվետվությունը, հույս հայտնեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կընդգրկվի վարչության նոր կազմում: Առաջադրումը կսկսվի քիչ անց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել