
«Ժառանգություն» կուսակցության արտահերթ համագումարին քվեարկության դրվեց կուսակցության վարչության հաշվետվությունը, որին դեմ քվեարկեց վարչության նախկին նախագահ Անահիտ Բախշյանը: Վերջինս «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ինքը դժգոհ է հենց իր աշխատանքից. «Վարչությունը պիտի պահի թելադրանքով որոշում չկայացներ, այլ խնդիրները բերեր հերթական համագումար, բայց իմ հմտությունները բավարար չէին, մենք հեռացրինք մեր կուսակցության 6 անդամի, որը «Ժառանգության» ծրագրային պահանջներից շեղում էր»:
Անահիտ Բախշյանն ասաց, որ ինքը հրաժարվել է վարչության ղեկավարի պաշտոնից, քանի որ յուրաքանչյուրը, ով իր գործը լավ չի անում, պետք է իր տեղը զիջի հմուտ մեկին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել