HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Ադրբեջանը Վրաստանից ուզում է գնել Հայաստան մտնող գազատարը Օրերս Վրաստանի օրենսդիր մարմինը որոշեց թույլատրել Ռուսաստանից Վրաստանի տարածքով Հայաստան մտնող գազատարի (Հյուսիս-Հարավ) վաճառքը, որով Ռուսաստանը գազ է մատակարարում Հայաստանին: Հուլիսի 6-ին Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց գազատարը ռազմավարական օբյեկտների ցանկից հանելու մասին օրինագիծը, ինչը ենթադրում է, որ Ռուսաստանն ու Հայաստանը կապող Հյուսիս-Հարավ գազամուղը կսեփականաշնորհվի: Հարցին, թե ո՞ւմ կարող է վաճառվել գազատարը, վրացական իշխանության ներկայացուցիչը պատասխանել էր, որ այդ հարցը կլուծվի հետագայում: Երեկ կայքերը տեղեկություններ էին տարածել, համաձայն որոնց` Ռուսաստանից Հայաստան մտնող գազատարի 10-15 տոկոս բաժնետոմսերի պոտենցիալ գնորդների շարքում են ռուսական «Գազպրոմը», ղազախական «Կազմունայգազը» և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը: «Վրացական կառավարությունը շահագրգռված չէ մայրուղային գազատարի 100 տոկոս վաճառքով: Կառավարությունը գազատարի 10-15 տոկոս բաժնետոմսերը նախատեսում է վաճառել 2-3 տարի հետո»,- հայտարարել է Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարար Վերա Կոբալիան: 2+3+1 Հուլիսի 16-17-ը Ալմաթիում ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական համաժողովի շրջանակներում տեղի է ունենալու ՀՀ-ի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարների ու ԵԱՀԿ նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարարի հանդիպումը: Հանդիպմանը քննարկվելու են ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները: Դեռ հուլիսի 9-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե առաջիկա հանդիպմանը քննարկվելու է Քելբաջարի ու Լաչինի հանձնման հարցը: «Հիմնական ուշադրությունը հատկացվելու է մյուս 5 շրջաններին հավասար Քելբաջարի ու Լաչինի հանձնմանը` 5+2 ձևաչափով»,- ասել է նա: Ի պատասխան` ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասել է, թե «Մամեդյարովը շարունակում է իր անհիմն ցանկությունները իրականության տեղ մատուցել»: Ուշագրավ է նաև, որ հուլիսի 10-ին Յալթայում ԱՊՀ երկրների նախագահների ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում, որին մասնակցել են նաև Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը, նրանց երկկողմ հանդիպում չի կայացել, ինչը ենթադրել է տալիս, որ կողմերը Ալմաթիի համաժողովին ընդառաջ քննարկելու բան չունեն: Ի՞նչ հարցեր կքննարկեն Ղազախստանում «Կարծում եմ` մոտ մեկ շաբաթ հետո Ղազախստանում նշանակված հերթական հանդիպման ժամանակ պետք է քննարկվի հունիսի 18-ին ադրբեջանական կողմի սադրած դիվերսիայի և մինչ այսօր շփման գծի ողջ երկայնքով շարունակվող հրադարարի ռեժիմը խախտելու հարցը: Բացահայտ է, որ Ադրբեջանը Հայաստանի ու ԼՂՀ-ի սահմանային հատվածներում ռազմական գործողութուններ ձեռնարկելու միջոցով լարվածություն է առաջացնում միայն այն պատճառով, որ բանակցությունները իրենց ցանկացած հունով չեն ընթանում: Մինսկի խմբի շրջանակներում հետզհետե ավելի շատ են սկսում առաջնորդվել առողջ տրամաբանությամբ, միջազգային ու համամարդկային օրենքներով, արդարամտությամբ ու անկողմնակալությամբ, ինչն էլ Ադրբեջանին դուր չի գալիս»,- կարծում է պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Ժողովուրդն այլևս չի ուզում խաբվել Հուլիսի 12-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռայլ Յիրիկյանի հետ: Հանդիպմանը, որին մասնակցում էր վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ նախագահի լրատվական ծառայության տեղեկատվության համաձայն, քննարկվել են ընկերության կողմից Արցախում իրականացվող ներդրումային քաղաքականությունը, սակագների վերանայումը, ինչպես նաև սոցիալական ոլորտում բարեգործական ծրագրերին վերաբերող հարցեր: Այնուհետև կառավարության նիստերի դահլիճում հրավիրվել է ԼՂՀ վարչապետի և «Ղարաբաղ Տեղեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի համատեղ մամուլի ասուլիսը: Ամենայն հավանականությամբ, վերոհիշյալ հանդիպման համար առիթ է եղել վերջերս Արցախում սկիզբ առած ակցիան` ընդդեմ ՂՏ-ի կողմից սահմանված բարձր գների և սպասարկման ցածր մակարդակի, որ սկսվել է Facebook սոցիալական կայքում «Stop թալանին» անվանմամբ քաղաքացիական նախաձեռնությամբ: Այնտեղ զետեղվել էր նաև ծաղրանկար, որտեղ ՀՀ և Արցախի քարտեզի մեջտեղում կանգնած էր Ռայֆ Յիրիկյանը` Հայաստանում «Viva cell»-ի բաժանորդների համար հրեշտակի, իսկ Արցախում «Ղարաբաղ Տելեկոմի» բաժանորդների համար` սատանայի տեսքով: Կայքում բազմաթիվ արձագանքներ են տպագրվել թե Հայաստանից, թե Արցախից: Դրան Ստեփանակերտում հետևել է «Տելեկոմի» աշխատակիցների բողոքի ցույցը` ի պաշտպանություն Ռայֆ Յիրիկյանի: Ձերբակալվել են Հայաստանի քաղաքացիներ Մոսկվայում ձերբակալվել է փրկագին ստանալու նպատակով մարդ առևանգած ՀՀ 5 քաղաքացի: Ոստիկանություն է ներկայացել մի տղամարդ, ով պատմել է, որ անհայտ մարդիկ անազատության մեջ են պահում իր որդուն` պատճառաբանելով, որ նա իբրև թե վթարի արդյունքում վնասել է երկու ավտոմեքենա: Նրան ազատ արձակելու համար առևանգողները 50 հազար ռուբլի են պահանջել: Հանցագործների հետ հանդիպմանը առևանգվածի հոր հետ եկել են նաև ոստիկանները: Փողը փոխանցելու պահին ՀՀ քաղաքացի է ձերբակալվել: Մնացած չորս կասկածյալները զինված դիմադրություն են ցույց տվել: Երիտասարդը ազատ է արձակվել, փոխհրաձգության արդյունքում ոչ ոք չի տուժել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter