
Այս տարի «Ժառանգության» կուսակցությանն են անդամակցել Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին հյուպատոս, նախկին դաշնակցական Ռուբեն Հակոբյանն ու ՀՀ աշխատանքի ու սոցիալական հացերի փոխնախարար, հրապարակապոս Կարինե Հակոբյանը: Նրանք երկուսն էլ այսօր ընտրվեցին կուսակցության վարչության կազմում: Քիչ առաջ ավարտվեցին ընտրությունները, առաջադրված 10 թեկնածուները, այդ թվում եւ Րաֆֆի Հովհաննիսյանը, ստանալով 50 %-ից ավելի «կողմ» ձայներ, ընտրվեցին վարչության կազմում:
Նոր վարչության անդրանիկ նիստը տեղի կունենա ժամը 17:00-ին, որի ընթացքում կընտրվի վարչության նախագահը, որը, հավանաբար, կլինի կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել