HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Հող են վաճառել` բնակիչներով

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի կարծիքով` «հողի տերը համայնքն է. տնակը հենց վրին էլ կարա վաճառի»: Այս ձեւով էլ Վանաձորի քաղաքապետարանը 202.800 դրամով մասնավորեցրել է Վանաձորի Մանուշյան 28 հասցեի 60 քմ մակերեսով հողատարածքը: Հողն օտարելիս հողի վրա փաստացի տնակ է եղել, իսկ տնակում` փաստացի ապրողներ:

Մինչդեռ, հողի օտարման կարգը ներկայացնելով, Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետ Տիգրան Պապանյանն ասում է. «Եթե հողի վրա կա որեւէ շինություն, թեկուզ ժամանակավոր, հողը օտարել արգելվում է: Տնակի տակի հողը վաճառվում է միայն տնակը հանելուց հետո»:

Ազգությամբ հույն, 72-ամյա Էլեմբիտա Տրանդաֆիլովան որդու` Անաստաս Տրանդաֆիլովի հետ երկրաշարժից հետո բնակություն է հաստատել նշված հասցեի տնակում: Տնակը ժամանակավոր բնակության համար նրան է հատկացվել նախկին «Ավտոգենմաշ» արտադրական միավորման կողմից որպես արտադրամասի աշխատակցի:

Երկրաշարժից հետո նշված տարածքում նմանօրինակ տնակներ եւ կառույցներ տեղադրված են եղել 60-ից ավելի: Այժմ այդտեղ փաստացի բնակվող ընտանիքների թիվը 8-ն է: Նրանք «Ավտոգենմաշ» գործարանի նախկին եւ ներկայիս աշխատողներն են:

2005-ին Էլեմբիտա Տրանդաֆիլովան մեկնել է ՌԴ` այնտեղ տեղափոխված որդու մոտ` տնակը թողնելով եղբոր աղջկան ու տղային: Իսկ 2008-ին վերադառնալով` իմացել է, որ տնակի տարածը վաճառված է:

Տրանդաֆիլովայի ասելով` եթե իմանար, որ տարածքը վաճառվում է, ինքը կգներ: Քաղաքապետ Դարբինյանը վստահեցնում է, որ նման դեպքում բնակիչը նախազգուշացվում է. «Նույնիսկ տնակի վրա կպցնում ենք, որ էս ժամանակում պետք է հանվի, չհանելու դեպքում` աճուրդային վաճառք»,- ասում է քաղաքապետը: Բայց Տրանդաֆիլովայի բացակայությամբ նրա տնակում ապրած բարեկամներն էլ, հարեւաններն էլ հաստատում են, որ քաղաքապետարանից ոչ մի անգամ չեն նախազգուշացրել, ոչ մի թուղթ չեն փակցրել: Հարեւաններն այդ մասին խոսակցություններից են իմացել. «Որ էս տարածքները գալիս էին չափում, ասում էին` Էլեմբիտայի տարածքն էլ են ծախել: Կողքից լսում էինք, որ ծախել են: Բայց կոնկրետ ինչ-որ մեկին բան չեն ասել»,- ասում է հարեւանուհին` Ամալյա Թազայանը:

Տրանդաֆիլովան դիմել էր քաղաքապետարան` իմանալու` իրո՞ք վաճառված է իր տնակի տարածքը: Նրա դիմումին չէին պատասխանել: Նա էլ դիմումն ուղարկել էր վերադաս ատյաններին:

Ի դեպ, Տրանդաֆիլովայի դիմումներն անպատասխան թողնելու համար Վանաձորի քաղաքապետարանի ճատարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետ գլխավոր ճարտարապետ Տ. Պապանյանը եւ նույն բաժնի առաջատար մասնագետ Ն. Օհանյանը ենթարկվել են կարգապահական տույժի:

Վերջապես Տրանդաֆիլովային ուղարկվել էր պատասխան, որ նրա տնակի տարածքը վաճառված է: «Դրանից հետո գալիս ահաբեկում էին քաղաքապետարանի աշխատողները, թե տարածքը պետք ա ազատես: Դուրս արի, եթե չէ, զոռի կհանենք: Ոտս դեմ տվի, ասի` դուս չտեմ գալ»,- պատմում է Տրանդաֆիլովան:

Նրա ասելով` գնորդն էլ է եկել այդ տարածք, բայց իրեն երբեք չի անհանգստացրել: Տրանդաֆիլովայի ասելով` լսել է, թե ինչպես է գնորդն ասել. «Հույնի տարածքը առել եմ ու քաշվել: Որ գիտենայի սենց պետք ա լինի, չէի վեր ունի»:

Տարածքը վաճառելու վերաբերյալ քաղաքապետարանից այն պատճառաբանությունն են բերում, թե Վանաձորում իրականացվում է քաղաքի վարչական տարածքը ոչ հիմնական շինություններից ազատելու գործընթաց: Իսկ նշված` տնակը վրան հողատարածքը վաճառվել է, որովհետեւ, ըստ թաղամասն սպասարկող հիմնարկի տեղեկանքի, Տրանդաֆիլովան եւ նրա որդին բացակայել են հանրապետությունից:

Համատիրության կողմից շինությունը` որպես չբնակեցված, հաշվառվում է տնայցերի արդյունքում: Սակայն Տրանդաֆիլովայի բացակայության տարիներին նրա տնակը բնակեցված է եղել: Այդ տարիներին (2006, 2007, 2008 թթ.) նշված հասցեից Տրանդաֆիլովայի անվամբ էլեկտրաէներգիայի վարձավճար է մուծվել:

Տրանդաֆիլովային առաջարկվել է քաղաքապետարանի միջոցներով վաճառված տարածքից տնակը տեղափոխել տնակային ավան: «Դոմիկդ հանի, որ չափենք-ձեւենք, տանք քեզ»,- ասել են Տրանդաֆիլովային: «Խի՞ դոմիկս հանեմ, որ ինձ ըստիան քշե՞ն: Հլա թուղթ էլ էին բերել, թե ստորագրի, ասել եմ` չեմ ստորագրում: Խի ես 20 տարի ըստեղ ապրեմ, հըմի ուրիշին տա՞ն: Իմս էր, առաջին հերթին տարածքը ինձ էր հասնում չնչին գումարով: Եթե ես հրաժարվեի, նոր թող աճուրդի դնեին էն պայմանով, որ դոմիկը հանվեր, ազատվեր, նոր դնեին աճուրդի: Դոմիկը դրած, ըրեխեքը ըստեղ` ծախել են»,- իր իրավունքների մասին է խոսում Տրանդաֆիլովան:

Գիտի, որ օրենքով հողամասը կարող է մասնավորեցվել այդ հողի վրա բնակվողին, որն էլ կարող է օգտվել հայտարարված գնով հողը գնելու նախապատվության իր իրավունքից:

Մեկնաբանություններ (1)

iman
mi ban asem inci hamar menaq ovker vor gelxa shor oonen negareles karen jan .inci poxere vor zaxsumen o saxselen hayastanom ces negarel ..amena gexdod vijak em tsel yerp parsignere egelen menaq sas supermarket city star jishten exel menatsast shofer neri akhchik neri policneri disco neri amena gextoten exel haram poxen sirum ........parsig misht exela 1000$ dollar hayneri hamar .....bait voc bolor hayeriin ovker vor parsig touristneri hed gab oonen .......iman sh

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter