HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես. գիտնականների նոր հայտնագործությունը

Կատալոնյան համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդիկ, ովքեր վաղ մանկությունից տիրապետում են երկու լեզվի, կարողանում են շատ ավելի արագ և արդյունավետ լուծել խնդիրներ ուղեղի հատուկ աշխատանքի շնորհիվ: Հետազոտությունները, որոնց մասնակցել են կամավոր ուսանողների խմբեր, տվել է է հետաքրքրիր արդյունքներ. գիտնականները պարզել են, որ երկլեզու (բիլինգվալ) մարդիկ օգտագործում են իրենց ուղեղի ձախ կիսագունդը այնպիսի խնդիրներ լուծելու համար, ինչպես, օրինակ, առարկաները, ըստ գույնի կամ ձևի, դասակարգելը, մինչդեռ սովորական մարդկանց մոտ նույն խնդիրները լուծելու ժամանակ աշխատում է աջ կիսագունդը: «Մեր հայտնագործությունը շատ կարեւոր է, քանի որ այն ցույց տվեց երկլեզու լինելու նախկինում անհայտ կողմը, որը ավելի հեռուն է գնում, քան լեզվական առավելությունները: Այն ցույց է տալիս, որ երկու լեզվի տիրապետող մարդիկ ավելի արդյունավետ են արձագանքում որոշակի ազդակների»,- ասել է հետազոտության ղեկավար Սեզար Ռիվեռան: Նա եւ իր գործընկերները նշում են, որ երկու լեզվի տիրապետելն ազդում է ուղեղի ոչ միայն լեզվական մակարդակի վրա. ուղեղը` որպես ամբողջություն, սկսում է աշխատել այլ կերպ: Սա ապացուցում է վաղ հասակում լեզուների ուսուցման կարևորությունը, քանի որ այն կարող է օգնել բարելավել մտավոր կարողությունները: Այս մասին հայտնում է «Риа Новости» կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter