HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իսպանիա-Հոլանդիա եզրափակիչը` ժամը 23:30-ին

Այսօր` հուլիսի 11-ին, ավարտվում է Ֆուտբոլի աշխարհի 19-րդ առաջնությունը: Երեւանի ժամանակով 23:30-ին տեղի կունենա եզրափակիչ հանդիպումը` եվրոպական երկու գերհսկա հավաքականների մասնակցությամբ: Կհաղթի Իսպանիան, թե Հոլանդիան` պարզ կլինի կեսգիշերն անց: Բուքմեյքերներն ու Պաուլ ութոտնուկը հավատում են Իսպանիայի հաղթանակին, սակայն ֆուտբոլն անկախատեսելի է, եւ գուցե Հոլանդիան, ում հաջողվեց ծնկի բերել ֆուտբոլային գերտերություն Բրազիլիային, կարողանա առաջ անցնել նաեւ ֆուտբոլի եվրոպական գերտերություն Իսպանիայից: Ի դեպ, այսօրվա եվրապական հավաքականներն առաջին անգամ են մասնակցում եզրափակիչ հանդիպմանը, եւ նրանցից յուրաքանչյուրի հաղթանակի դեպքում երբեւէ աշխարհի չեմպիոն դարձած հավաքականների համալրում տեղի կունենա: Երեկ կեսգիշերին ավարտված Գերմանիա-Ուրուգվայ հանդիպումն ավարտվեց 3:2 հաշվով. նույն հաշվով, որով Ուրուգվայը նախորդ խաղում պարտվել էր Հոլանդիայի հավաքականին, իսկ Գերմանիան զբաղեցրեց Աշխարհի 19-րդ առաջնության իրենց համար «ոչ պատվավոր» 3-րդ հորիզոնականը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter