«Ռադիո Հայ»-ը չի բողոքարկել

Հիշեցնենք, որ ռադիոկայանը դատարանից խնդրել էր պարտադրել ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանին հերքել այն տեղեկատվությունը, որ «Ռադիո Հայ»-ը, պատրաստելով եւ եթեր հեռարձակելով «Հայկական անդրադարձ» ծրագիրը, կատարել է Սերժ Սարգսյանից և/կամ նախագահականից իջեցված պատվեր: Դատարանը գտել է, որ Ստեփան Սաֆարյանն իր կարծիքն է արտահայտել, իսկ ՀՀ Սահմանադրության համաձայն` որեւէ մեկը քաղաքացուն չի կարող պարտադրել փոխել իր կարծիքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել