HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տավուշի անտառները ոչնչացվում են

Այսօր ձեզ պատմություն կպատմեմ մի ժողովրդի մասին, որը համայն աշխարհում չուներ ՈՉ ՄԻ ԲԱՐԵԿԱՄ` ԲՆՈՒԹՅՈԻՆԻՑ ԲԱՑԻ։ Եվ այն մասին, թե ինչպես է նա սպանում իր միակ բարեկամին։ Կիսաանապատային Հայաստանում անտառոտ կղզի էր հիշեցում ներկայիս Տավուշի մարզը, բայց այն դեռևս խորհրդային ժամանակ իսկական Քլոքդայք դարձավ, որտեղ արդյունահանվում էր ոչ թե ոսկի, այլ փայտանյութ, ինչը Հայաստանում ոսկու արժեք ունի։ Այդ ծանր բեռնված բեռնատարները նորանոր «ճանապարհներ» են բացում նախկինում կուսական անտառների մեջ` հոշոտելով հողային ծածկույթը, սկիզբ դնելով էրոզիային։ Օրական տասնյակ մեքենաներ, ցախով բեռնված, զբաղված են իրենց բիզնեսով, մինչ մենք այն գնելով զարգացնում ենք ու խրախուսում` կողքից նայելով։ Վահրամ Թաթիկյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter