HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստին

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Վաշինգտոն` Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին, ինչպես նաև Համաշխարհային Բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումներին մասնակցելու նպատակով: ՀՀ պատվիրակության կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը և այլ պաշտոնատար անձինք:

 ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հանդիսանում է ԱՄՀ Հայաստանի Հանրապետության կառավարիչը և Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ՀԲ Հայաստանի Հանրապետության կառավարիչն է:

Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը հանդիպումներ կունենա Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF), Համաշխարհային բանկի (WB), Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA), Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) ներկայացուցիչների հետ: 

Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր: Մասնավորապես քննար­կում­ներ տեղի կունենան առևտրի և ներդրումների, մրցակցության, հարկային վարչարա­րության բարեփոխումներին, ինչպես նաև էներգետիկայի, ջրային ռեսուրսների, առողջապահու­թյան ոլորտներին առնչվող հարցերի շուրջ:

Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովը ստեղծվել է 1992 թ.: Հանձնաժողովի աշխատանքների արդյունքում զգալիորեն կատարելագործվել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև իրավապայմա­նագրային բազան, նշանակալի զարգացում է գրանցվել երկկողմ առևտրատնտեսական համագոր­ծակ­ցության ոլորտում: Էական ձեռքբերումներ կան տրանսպորտի և կապի, գյուղատնտեսության, առողջապահության, զբոսաշրջության, մաքսային և այլ բնագավառներում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter