Գանձվել է 2 մլրդ 445,1 մլն դրամ գումար
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն ուսումնասիրել է 2008-2009թթ. ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարուցած, նրա դեմ ներկայացված հայցերի, դրանց հիման վրա ընդունված դատական ակտերի հիմնավորվածության, բողոքարկման ու կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքների ընթացքում պետական շահերի պաշտպանության վիճակը:
Ուսումնասիրություններով պարզվել է, որ
2008թ. ընթացքում կոմիտեի իրավաբանական վարչությունը, խոշոր հարկ վճարողների և տարածքային հարկային տեսչությունները ՀՀ վարչական դատարան են հարուցել 1174 հայց` 13 մլրդ 618,0 մլն դրամ հայցագնով, որից.
ա) ամբողջությամբ բավարարվել է 906 հայց` 11 մլրդ 273,6 մլն դրամ հայցագնով, որը կազմում է հայցերի քանակի 77.2%-ը, ընդհանուր հայցագնի 82.8%-ը,
բ) մասնակի բավարարվել է 52 հայց` 442,1 մլն դրամ պահանջից բավարարվել է 249,7 մլն դրամը, որը կազմում է հայցերի քանակի 4.4 %-ը, ընդհանուր հայցագնի 3.2%-ը,
գ) մերժվել է 64 հայց` 283,8 մլն դրամ հայցագնով, որը կազմում է հայցերի քանակի 5.5%-ը, ընդհանուր հայցագնի 2.1%-ը,
դ) 2009թ. հունվարի 1-ի դրությամբ դատաքննության փուլում է գտնվել 152 հայց` 1 մլրդ 618,6 մլն դրամ հայցագնով, որը կազմում է ընդհանուր հայցերի 12.9%-ը, ընդհանուր հայցագնի 11.9%-ը: Դատաքննության փուլում հաշվառված գործերում ներառված է նաև կասեցված 28 գործի վարույթ` 55,8 մլն դրամ հայցագնով:
Հարուցված հայցերով կայացված դատական ակտերի հիման վրա գանձվել է 3 մլրդ 342,1 մլն դրամ գումար, որից 2 մլրդ 746,5 մլն դրամը վճարել են տնտեսվարող սուբյեկտները, իսկ 595,6 մլն դրամը գանձվել է ԴԱՀԿ ծառայության գործողություններով:
2009թ. ընթացքում կոմիտեն և տեսչությունները հարուցել են 1923 հայց` 25 մլրդ 183,9 մլն դրամ հայցագնով, որից.
ա) ամբողջությամբ բավարարվել է 1210 հայց` 18 մլրդ 713,2 մլն դրամ հայցագնով, որը կազմում է հայցերի քանակի 62.9%-ը, ընդհանուր հայցագնի 74.3%-ը,
բ) մասնակի բավարարվել է 55 հայց` 354,0 մլն դրամ պահանջից բավարարվել է 103,0 մլն դրամը, որը կազմում է հայցերի քանակի 2.9%-ը, ընդհանուր հայցագնի 1.4%-ը,
գ) մերժվել է 47 հայց` 112,3 մլն դրամ հայցագնով, որը կազմում է հայցերի քանակի 2.4%-ը, ընդհանուր հայցագնի 0.5%-ը,
դ) 2010թ. հունվարի 1-ի դրությամբ դատաքննության փուլում է գտնվել 611 հայց` 6 մլրդ 004,4 մլն դրամ հայցագնով, որը կազմում է ընդհանուր քանակի 31.8%-ը, ընդհանուր հայցագնի 23.8%-ը: Դատաքննության փուլում հաշվառված գործերում ներառված է նաև կասեցված 25 գործի վարույթ` 167,4 մլն դրամ հայցագնով:
Ներկայացված հայցերով գանձվել է 2 մլրդ 445,1 մլն դրամ գումար, որից 1 մլրդ 729 մլն դրամ վճարումը կատարել են տնտեսվարող սուբյեկտները, իսկ 716,1 մլն դրամը գանձել է ԴԱՀԿ ծառայությունը:
Վարչարարության և վարչական վարույթի իրականացման բնագավառում կատարված մեծածավալ աշխատանքների հետ միաժամանակ կոմիտեի և տեսչությունների աշխատանքներում ուսումնասիրությամբ արձանագրվել են նաև մի շարք բացթողումներ ու թերություններ, որոնք արտահայտվում են ստուգումների կատարման և ստուգման ակտերի կազմման ընթացքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մաuին» և «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքների պահանջների խախտմամբ, ինչի պատճառով ստուգման ակտերը դատական կարգով անվավեր են ճանաչվել, իսկ տնտեսվարող սուբյեկտներին առաջադրված լրացուցիչ հարկային պարտավորությունները չեն գանձվել:
Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության կայքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել