Այրվել են բնակարաններ և 3 տոննա անասնակեր
Հուլիսի 11-ին` ժամը 19:19-ին, հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Գեղասար գյուղում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:00-ին, մարվել` 00:30-ին: Այրվել են մեկհարկանի փայտե շինությունում (նախկին միջնակարգ դպրոցի շենք) բնակվող Ս. Մուսայելյանին, Ա. Ավետիսյանին, Ֆ. Մկրտչյանին և Բ. Ներսիսյանին պատկանող բնակարաններն իրենց գույքով` 150 քմ ընդհանուր մակերեսով:
Նույն օրը` ժամը 16:32-ին հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Անուշավան գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:50-ին, մարվել` 18:30-ին: Այրվել են Վ. Արշակյանին պատկանող անասնագոմի տանիքը` 60 քմ մակերեսով և այնտեղ պահեստավորված 3 տոննա անասնակերը:
Այս մասին հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել