HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երիտասարդների գործազրկությունն այս տարի ռեկորդ կգրանցի

Այս տարի աշխարհում երիտասարդների գործազրկության ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել, և 2010-ի ավարտին սպասվում է գործազուրկների թվի ավելացում:  Այս մասին նշվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության այսօր հրապարակած զեկույցում: 2009 թ.-ի ավարտին 15-24 տարեկան 620 մլն աշխատունակ երիտասարդներից 81 մլն-ն աշխատանք չի ունեցել: Այս թիվը 2007թ-ի ցուցանիշից ավել է մոտ 7.8  մլն-ով: Զեկույցի հեղինակները նշում են, որ «այս միտումը լուրջ հետևանքներ կունենա երիտասարդների համար»: Զեկույցի կանխատեսումներով, 2010 թվականի ընթացքում երիտասարդության գործազրություն սանդղակը կբարձրանա և կհասնի 13.1 %-ի, իսկ 2011-ին կնկատվի աննշան անկում: Գործազրկության ցուցանիշները վկայում են, որ տնտեսական ճգնաժամի նկատմամբ երիտասարդներն ավելի զգայուն են եղել, քան ոչ երիտասարդները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter