«Մարիխունանա»` ԱՄՆ-ից
Իրավապահները թմրամիջոց պահելու եւ իրացնելու կասկածանքով «Նաիրի» կինոթատրոնի մոտից «Լյուքս» տաքսի ծառայությանը պատկանող «BVD» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ բերման են ենթարկվել 1981 թ. ծնված Ռոբերտ Մ.-ն: Նրա մոտ գտնվող ծանրոցում խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային 19 տոպրակ` մոտ 60,7 գրամ «մարիխուանա» թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածով:
Ռոբերտ Մ.-ն հայտարարել է, որ այն պատկանում է իրեն, որը «Զվարթնոց» օդանավակայանի մաքսային կետով իրեն է ուղարկել ԱՄՆ բնակիչ ոմն Արտյոմ:
«Ձեռնարկվում են միջոցառումներ Արտյոմի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել