Դիմումը 48 օր անց դեռևս չի մակագրվել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում
Հետամուտ լինելով Ուսանողական այգում հանրային կանաչ տարածքի հիմնախնդրի լուծմանը՝ «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ին ՀՀ նախագահին ուղղված 20.000 քաղաքացու դիմումը դեռևս գտնվում է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետի սեղանին և չի մակագրվել մասնագետին։ Այդ մասին տեղեկացրել է վերահսկողական ծառայության աշխատակիցը՝ ի պատասխան նախաձեռնության թվով 3-րդ հարցման։
Այս ընթացքում լայն թափով ընթանում է 2 շինօբյեկտների շինարարությունը։ Բետոնապատման ծավալը կրկնապատկվել է։ Նշենք նաև, որ նամակի հանձնման 30-օրյա ժամկետն արդեն լրացել է։ ՀՀ նախագահի աշխատակազմի նամակների բաժնից խորհուրդ տվեցին պարզապես սպասել։
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
13.07.2010
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել