HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

700 հազար դրամ փոխանցվել է Էրիկի մայրիկին

Երեկ երեկոյան Տիկնիկային թատրոնում կայացավ «Քաղաքը հանուն կյանքի» բարեգործական համերգը, որի ընթացքում եւս քաղաքացիները հնարավորություն ունեին դրամական օգնություն ցուցաբերել 4-ամյա Էրիկ Սարգսյանին, ով հիվանդ է ավշային հանգույցների քաղցկեղով եւ ներկայումս բուժվում է Ռուսաստանում: Համերգի ընթացքում «Հանուն կյանքի» նախաձեռնող խմբի անդամները վաճառում էին գրքեր եւ ձայնասկավառակ, որոնցից ստացված հասույթի 1/2-ը, իսկ որոշների դեպքում ամբողջությամբ փոխանցվել է Էրիկի մայրիկի բանկային հաշվեհամարին: Համերգից, գրքերի եւ ձայնասկավառակի վաճառքից, ինչպես նաեւ մարդկանց նվիրատվություններից ընդհանուր հաշվով գոյացել էր 720 հազար դրամ, որից 700 հազարն արդեն փոխանցվել է փոքրիկի ծնողներին: «Հանուն կյանքի» նախաձեռնող խումբը շարունակում է դրամահավաքը մինչեւ Էրիկի վերջնական ապաքինումը: Հաջորդ լինելու է «Ֆուտբոլը հանուն կյանքի» ակցիան, որը կազմակերպելու են Հայաստանում Ռեալ Մադրիդի ֆան ակումբը եւ ընկերները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter