«Հայերը Ղարաբաղում երբեք չեն կարող գտնել իրենց «նախնիների» հետքերը»
Day.az-ին տված հարցազրույցում Բաքվի պետական համալսարանի հնագիտության եւ էթնոգրաֆիայի ամբիոնի վարիչ Հուդրաթ Իսմայիլզադեն, պատասխանելով «ադրբեջանցիների օրրան հանդիսացող գրավված տարածքներում» ընթացող պեղումների մասին հարցին, ասել է. «Մենք ժամանակին մանրամասն ուսումնասիրել ենք տվյալ տարածքը: Մեր «կոլեգաները», ինչքան էլ փորփրեն, ոչ մի նոր բան չեն կարող գտնել, առավելեւս` յուրացնել: Հայերը Ղարաբաղում երբեք չեն կարող գտնել իրենց «նախնիների» հետքերը»:
Հավելենք, որ 2006 թ. հայ հնագետները նախկին Աղդամի շրջանի Շահբուլաղ տեղամասի հարեւանությամբ հայտնաբերել էին պատմական Արցախի Տիգրանակերտը ու երկարատեւ պեղումներից հետո մեծաքանակ հնագիտական նյութ դուրս բերել հողի տակից, որն այժմ ցուցադրվում է նույն տարածքում գործող հնագիտական թանգարանում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել