HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Ցեմենտը...ո՞ւմ Թերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Սերժ Սարգսյանի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջեւ հաշտեցման գործընթաց է սկսվել: Կողմերը սկսել են իրար համերաշխության խոստումներ տալ: Այդ գործընթացը, սակայն ձեւական բնույթ է կրում: Իրականում, Ծառուկյանին եւ նրա ղեկավարած ԲՀԿ-ն ոչնչացնելու որոշումը կայացված է, եւ այդ պլանի իրագործումը շարունակվում է: Երեկ, երբ այս կապակցությամբ մեկնաբանություն խնդրեցինք Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանից, նա պատասխանեց. «Նման բան գոյություն չունի. «Արարատցեմենտ»-ի հիմնական սեփականատերը եղել է եւ կմնա «Մուլտի գրուպ» կոնցեռնը»: Մենք արդեն տեղեկացրել ենք, որ Կառավարությունում Ծառուկյանի մասին 14 միլիարդ դոլարի «պապկա» է կազմվել եւ դա պահվում է որպես «կամպրամատ»` նրա դեմ ցանկացած պահի օգտագործելու համար:Նաեւ Սերժ Սարգսյանը մտադիր է թույլ չտալ ԲՀԿ-ի մուտքը հաջորդը խորհրդարան: Զուրաբյանն ու Քոքոբելյանը բանակցություններ են վարել ՀՀՇ համագումարին, որով կընտրվի կուսակցության նոր վարչության նախագահ ու կազմ, հաշված օրեր են մանացել, իսկ մինչ այս «Հրապարակին» հայտնի դարձան Արարատ Զուրաբյանի ու Խաչատուր Քոքոբելյանի հրաժարականի մասին նոր  մանրամասներ: Ըստ այդմ, ՀՀՇ անունից Զուրաբյանն ու Քոքոբելյանը սեպարատ բանակցություններ են վարել վարչակազմի հետ` արտահերթ ընտրություններում ՀՀՇ-ին տեղեր տալու եւ քաղբանտարկյալներին ազատ արձակելու վերաբերյալ ուղղությամբ: Ընդ որում հանդիպումներին, ըստ լուրերի, ինչ-որ կերպ աջակցել է նաեւ ամերիկյան դեսպանատունը, քանի որ դեռեւս մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ում հայտարարել է, որ պատրաստ է գնալ զիջումների, եթե իրեն չխանգարի Հայ ազգային կոնգրեսը: Որոշ ժամանակ անց Քոքոբելյանը նման խոսակցություններ սկսել է վարել նաեւ Կոնգրեսի մյուս կուսակցությունների հետ, ինչը զայրացրել է Տեր-Պետրոսյանին: Թուրքիայի մեղքով Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցին պատասխանելով` Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերն ասել է. «Անչափ ափսոսում եմ, որ այդ ակտիվ դիվանագիտությունը չհաջողվեց Թուրքիայի մեղքով, որը նոր պայմաններ էր առաջադրում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ այն պահին, երբ գործնականում պետք է վավերացներ արձանագրությունները, որոնք արդեն պատրաստ էին, ստորագրված: Հիասթափեցնող է, որ Թուրքիան չցանկացավ ավելի հեռուն գնալ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործում»: Քարոզչական դիվերսիա ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը հայտարարել է, թե ըստ իրենց կանխատեսումների, 2010 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 4,8 տոկոս: «ՉԻ» - Սա, կարծում ենք, լրջագույն քարոզչական դիվերսիա է Սերժ Սարգսյանի նկատմամբ: Նման կանխատեսումների համար պետք է պատասխանատվության ենթարկել դրանց հեղինակներին, որովհետև այդպիսով կասկածի տակ է դրվում պետական առաջադրանքը` 2010թ. ամփոփիչ տվյալներով առնվազն 15 տոկոսանոց աճ նկարել: Ֆինանսների փոխնախարարը փաստորեն կամ չի հասկացել առաջադրանքը, կամ էլ ջուր է լցնում Սերժ Սարգսյանի թշնամիների ջրաղացին: Երկու դեպքում էլ, կարծում ենք, պետք է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել: Իսկ եթե ավելի լուրջ, ապա հարց է ծագում` ո՞ւմ է պետք այն կառավարությունը, որը տնտեսության հիմնական ցուցանիշի կանխատեսման հարցում սխալվել է 4 անգամ: Չնայած` կարող ենք գրազ գալ, որ տարեվերջին տնտեսական աճն այնուամենայնիվ երկնիշ կնկարվի: Մերժեցին Քրեական վերաքննիչ դատարանը մերժեց 2008 թվականի մարտի 1-ին Երևանում զանգվածայաին անկարգությունների ժամանակ սպանված Տիգրան Խաչատրյանի, Արմեն Ֆարմանյանի և Գոռ Քլոյանի իրավահաջորդների հայցը, որով բողոքարկվում էր ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Հիշեցնենք, որ ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր զոհերի իրավահաջորդների հայցը` ճանաչել Հատուկ քննչական ծառայության անգործությունը իրենց հարազատների մահվան հանգամանքները բացահայտելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter