HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կմեկնարկի «Անարգել տեղաշարժ՝ իրավունք բոլորի համար» ֆոտոցուցահանդեսը

Սեպտեմբերի 23-ին` ժ.12։00-ից մինչև 18։00-ն «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը Արամ Խաչատրյանի արձանին հարող տարածքում կանց­կացնի բացօթյա ֆոտոցուցահանդես՝ նվիրված միջավայրի մատչելի­ությանը հաշմանդամու­թյուն ունեցող անձանց համար:

Ցուցահանդեսը կազմակերպվում է «Անարգել տեղաշարժ՝ իրավունք բոլորի համար» ծրագրի շրջանակներում, որը Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցու­թյամբ իրականացնում են «Ունիսոն» և «Աստղիկ» ՀԿ-ները: Ցուցահանդեսի անցկաց­մանն աջակցել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարու­թյան «Զբաղվա­ծության պետական ծառայություն» գործակալությունը:

Ֆոտոցուցահանդեսի նպատակն է՝ ներկայացնել սայլակավոր հաշմանդամների անարգել տեղաշարժման իրավունքի իրագործման պատկերը փողոցների, շենքերի և հասարակական տրանսպորտի ֆիզիկական մատչելիության տեսանկյունից: Որոշում­ներ կայացնողները և հանրությունը մեկ անգամ ևս իրազեկվում են անարգել միջավայրի ապահովման անհրաժեշտության մասին, ինչն ամրագրված է ՀՀ օրենքներում և բխում է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի պա­հանջներից:

Մեծ չափսի 70 լուսանկարներում, որոնց հեղինակներն են Գարեգին Ղազարյանը և Ռասմիլա Ալավերդյանը, պատկերված են տվյալ ոլորտում ՀՀ անկախ պետականության 20 տարվա ընթացքում արձանագրված ձեռքբերումները և առկա խնդիրները:

Միջոցառումը կարևորվում է այն հանգամանքով, որ, չնայած անցած տարիների ընթացքում իրականացված բազմաբնույթ ծրագրերի, միջավայրը հաճախ մնում է ան­բարենպաստ հաշմանդամների տեղաշարժման համար, ինչը ոտնահարում է նրանց սահմանադրական իրավունքները և խոչընդոտում նրանց լիարժեք ինտեգրումը հասարակական կյանքում:

«Ունիսոն» հասարակական կազմակերպությունը տեղեկացնում է, որ ֆոտոցուցահանդեսի հանդիսավոր բացումը տեղի կունենա ժամը 12։00-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter