HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրական պատճառն այլ է

Նախօրեին` ժամը 19.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կոմա, անհայտ էթոլոգիա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1960 թ. ծնված Հայկ Մ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Վերջինիս որդին հայտարարել է, թե հայրը վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետեւանքով: Սակայն ոստիկանները պարզել են, որ նույն օրը` ժամը 17.30-ին, 1989 թ. ծնված Գագիկ Մ.-ի վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Մեծարենցի եւ Միքայելյան փողոցների խաչմերուկում բախվել է Հայկ Մ.-ի «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով վերջինս ստացել է նշված վնասվածքները: «Կատարվում է քննություն»,- տեղեկացնում են ոստիկանության մամլո ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter