HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ը Ղարաբաղի իշխանություններին կոչ է անում չհամաձայնվել

Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մտահոգություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ս.թ. սեպտեմբերի 6-ի և 9-ի հայտարարությունների առթիվ, որոնք, մասնավորապես, վերաբերում են այսպես կոչված «դաշտային գնահատման առաքելության այցին Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններ»։ Նման առաքելություն հնարավոր է իրականացնել միայն մեկ դեպքում` եթե առկա է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների համաձայնությունը։ Այսպիսի մի փաստահավաք առաքելություն այցելել էր տարածաշրջան 2005 թվականին` ներկայացնելով զեկույց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին։ Ի հեճուկս հայկական կողմի ջանքերի` այդ առաքելությունը չէր այցելել Ադրբեջանի կողմից զավթված շրջաններ` սահմանափակվելով միայն ԼՂ վերահսկողության տակ գտնվող տարածքների դիտարկմամբ։ Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է անում ԼՂՀ իշխանություններին` թույլ տալ առաքելության այցելությունը տարածաշրջան միայն այն դեպքում, եթե առաքելությունը կդիտարկի նաև Ադրբեջանի կողմից զավթված ԼՂ տարածքները։ Հայաստանը իր կողմից պետք է քաղաքական աջակցություն ցուցաբերի ԼՂ իշխանությունների պահանջին և ապահովի ԵԱՀԿ Մինսկի խմբի դրական պատասխանը` համաձայն ՀՀ ԱԳ նախարարության բարձաստիճան պաշտոնյաների` Ադրբեջանի կողմից զավթած ԼՂ տարածքների վերաբերյալ վերջին շրջանում արված մի շարք հայտարարությունների։ Հայ ազգային կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter