Պաշտոններ` ծանոթների՞ն
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, որը մասնագիտությամբ բժիշկ է, կուսպատկանելությամբ` հանրապետական, իր նշանակման պահից կադրային փոփոխություններ է անում. փոխել է գրեթե բոլոր վարչությունների պետերին, իր հետ բերել մի խումբ խորհրդականներ ու օգնականներ, որոնք հիմնականում բժիշկներ են, հանրապետականներ, իր մանկության եւ երիտասարդության ընկերները: Հիմա անցել է մոր ընկերուհիներին: Օրինակ` հանրակրթության վարչության կազմում ստեղծվել է նախադպրոցական եւ միջնակարգ կրթության բաժին, որի պետ է օրերս նշանակվելու թիվ 45 դպրոցի կենսաբանության ուսուցչուհին` ԵՊՀ կենսաբանության ամբիոնի վարիչի կինը, որը, ըստ լուրերի, Աշոտյանի մոր ընկերուհին է:
Հատուկ իր ընկերներից մեկի համար ԿԳ նախարարը ստեղծել է հանրակթության վարչության պետի տեղակալի հաստիք: Սակայն անհասկանալի է, թե ինչու են այսքան շատ վարչությունների պետեր ու տեղակալներ նշանակվում, երբ ԿԳՆ ողջ աշխատանքը ղեկավարում-կոորդինացնում-համակարգում է նրա գլխավոր խորհրդական Մհեր Ղազարյանը: Ի դեպ, ասում են, ԿԳՆ-ից այլ հաստատություններ գնացող գրություններն աչքի են ընկնում անգրագիտությամբ եւ անգամ տառասխալներով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել