HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բակո Սահակյանը այցելել է Զարդանաշեն

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 13-ին այցելել է Մարտունու շրջանի Զարդանաշեն գյուղ եւ հանդիպել համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է գյուղի զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հատուկ ուշադրություն է դարձվել զբաղվածության, ոռոգման ցանցի զարգացման եւ ճանապարհների բարեկարգման հիմնախնդիրներին: Երկրի ղեկավարը նշել է, որ գյուղի զարգացումը հանդիսանում է ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություն, որից մեծապես կախված է հանրապետության սոցիալ-տնտեսական կայուն զարգացումը: Այս համատեքստում Բակո Սահակյանը կարեւորել է տեղում ցուցաբերվող նախաձեռնողականությունը՝ նշելով, որ դրա բացակայությունը ցանկացած ծրագրի իրականացման գործում հանդիսանում է ամենամեծ խոչընդոտներից մեկը: Նախագահին ուղեկցում էին գրող-հրապարակախոս Արցախի հեռոս Զորի Բալայանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter