ԼՂՀ նախագահն ընդունել է Ներսես Երիցյանին
Արցախի նախագահ Բակո Սահակյանը երեկ ընդունել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին եւ փոխնախարար Վահե Դանիելյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր նաեւ Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը, քննարկվել են երկու հայկական պետությունների տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կադրերի պատրաստման եւ վերապատրաստման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման եւ փորձի փոխանակման հարցերին:
Այս մասին հաղորդում է ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել