Հրդեհ` Բաքվում
Այսօր առավոտյան` ժամը 8:30-ին, հրդեհ է բռնկվել Բաքվի Ահմեդբեկովի 10 հասցեում: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Day.az-ը, վառվել է եռահարկ շենքի երրորդ հարկը: Դեպքի վայր է ժամանել 4 հրշեջ մեքենա, որոնց հաջողվել է մարել կրակը: Հրդեհի պատճառի մասին ոչինչ չի հաղորդվում:
Շտապօգնության կենտրոնական քաղաքային կայանի գլխավոր բժիշկ Ռաուֆ Նագիեւն ասել է, թե իրենք ահազանգ չեն ստացել, ու հավելել, որ, ամենայն հավանականությամբ, զոհեր չկան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել