ԱՄՆ-ն կօգնի Ռուսաստանին մարել անտառային հրդեհները
Ռուսաստանի անտառներում բռնկված հրդեհները մարելու աշխատանքներին միացել է ԱՄՆ-ն: Վերջինս Ռուսաստան է ուղարկել հրշեջ տեխնիկա եւ մտադիր է հատկացնել 4.5 մլն դոլարի օգնություն: «Правда.Ру»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին: Նախօրեին արդեն Մոսկվա է ժամանել երկու ինքնաթիռ` համապատասխան հրշեջ սարքավորումներով:Չոր եղանակի հետեւանքով ՌԴ-ում բռնկված հրդեհները տարածվել էին 190.5 հազար հա տարածությունում, իսկ այժմ այդ թիվը շնորհիվ հրշեջների հասցվել է 64 հազարի: ՌԴ-ի 14 մարզերում անտառային հրդեհներն ամբողջությամբ մարվել են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել