HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օվսաննան մահացել է բնակարանում

Սեպտեմբերի 21-ին` ժամը 23.41-ին,  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բելյակով փողոցի թիվ 5 շենքի 30-րդ բնակարանի բնակիչ Օվսաննա Աջանմողլյանը  չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:   

 Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Ազգականների ներկայությամբ փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը: Բնակարանում` հյուրասենյակի հատակին, հայտնաբերվել և  հանձնվել է ոստիկանության աշխատակիցներին 1939 թվականին ծնված Օվսաննա Աջանմողլյանի դին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter