HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիմա էլ նավ` դիվերսանտի անունով

Ադրբեջանցի միլիոնատեր Մուբարիզ Մանսիմովը, որը հայտարարել է, թե պատրաստ է հայկական կողմից գնել ենթասպա Մուբարիզ Իբրահիմովի դիակը, թուրքական լրատվամիջոցներին ասել է, թե Իբրահիմովի անունով նավ է անվանակոչվելու, որը շահագործման կհանձնվի հոկտեմբերին: «Իսկ հերոսաբար զոհված Իբրահիմովի ընտանիքին կցուցաբերվի ամեն տեսակի օգնություն»,- ասել է միլիոնատերը: Հիշեցնենք, որ Իբրահիմովը սպանվել է հունիսի 18-ի, լույս 19-ի գիշերը Չայլու գյուղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա դիվերսիոն հարձակման ժամանակ: Հայրենիքում նրան հերոսի կոչում են շնորհել, դպրոց ու փողոց անվանակոչել: Ադրբեջանցիները պնդում են, որ դիվերսանտի մարմինը գտնվում է հայկական կողմում, ու փորձում են ամեն կերպ վերադարձնել այն, իսկ հայկական կողմը հերքում է այդ լուրերը: Միլիոնատեր Մանսիմովը կրկնել է ադրբեջանական ԶԼՄ-ի այն լուրերը, թե odnoklassniki.ru-ում հայերը տեղադրել են սպանված Իբրահիմովի լուսանկաները` հետեւյալ գրությամբ. «Յուրաքանչյուր ադրբեջանցու այս ճակատագիրն է սպասվում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter