Պետական բուհերը ևս կուսումնասիրվեն
«Պետական բուհերը նույնպես ունեն ուսումնասիրության կարիք, և այնտեղ էլ տարվա ընթացքում առանձին մասնագիտությունների գծով լիցենզիաների կասեցում տեղի ունենում է և ունենալու է»,- ասյօր կայացած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արա Ավետիսյանը:
Նա նշեց, որ պետական բուհերում ևս ամեն ինչ չէ, որ նորմալ է և նման լայնածավալ ուսումնասիրություններ կիրականացվեն նաև պետական ուսումնական հաստատություններում: Իսկ այս փուլում հավասար համամասնությամբ ընդգրկված են եղել ծավալով փոքր ոչ միայն մարզերում, այլև Երևան քաղաքում տեղակայված բուհերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել