HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հավատարմագրերն հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Երեկ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար պարոն Դամթյու Դեսալեյնին (Damtew Dessalejne)`  հավատարմագրման նամակի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպան Դեսալեյնին` Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն է հայտնել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ բազմամյա արդյունավետ համագործակցության կապակցությամբ, ընդգծելով, որ գրասենյակն իր գործունեությունը սկսել է Հայաստանում Ադրբեջանից բռնագաղթած շուրջ 400.000 փախստականներին օժանդակելու նպատակով: Խոսելով համագործակցության հեռանկարների մասին` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասաց, որ Հայաստանի  Կառավարությունը առաջնահերթ է համարում Ադրբեջանից բռնագաղթած և ժամանակավոր կացարաններում բնակվող անձանց ընտանիքներին բնակարաններով ապահովելու հարցը եւ ակնկալում է աջակցություն այդ խնդիրների լուծման գործընթացում: Դամթյու Դեսալեյնը, անդրադառնալով Հայաստանում գրասենյակի գործունեությանը, արձանագրելով ՀՀ կառավարության և Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջեւ համագործակցության արդյունավետությունը, նշեց, որ գրասենյակը շարունակելու է Հայաստանում փախստականների հիմնախնդիրների լուծմանը վերաբերող տարբեր ծրագրերի իրականացումը: Նախարար Նալբանդյանը դեսպան Դեսալեյնին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter